«Բլեյան կրթական ցանցի լաբորատորիա» ապրիլի 11

56845632_409063406553058_5043793005811597312_nԱպրիլի 11-ին «Բլեյան կրթական ցանցի» արևելյան հանգույցի աշխատանքային  խումբը այցելեց Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան դպրոց:  Դպրոցի տնօրեն՝ Լուսինե Մկրտչյանը նախաձեռնել է դպրոցի չօգտագործվող 200 քառ. մ տարածքում նախակրթարան ստեղծել, որի պահանջն ունի գյուղը: Կրթհամալիրի դիզաներ`Կարինե Մացակյանը նայեց տարածքը, գծագրեց, մինչև ապրիլի 26-ը կներկայացնի պարտեզի գծագրիր-առաջարկի նախագիծը, որը կքննարկվի, կհաշվարկվի…Իսկ այդ ընթացքում  դպրոցի սովորողները որպես տեխնոլոգիական աշխատնաք կմաքրեն տարածքը… Աշխատակիցների հետ քննարկեցինք նաև ապրիլի 26-27-ի հավաքի հայտերի լրացման մասին… Տիկին Մկրտչյանի հետ այս ընթացքում հեռավար կաշխատենք և կլոր սեղանին կներկայացնենք դպրոց-պարտեզի բյուրականյան նախագիծը:
Լիլիթ Սահակյանը աշխատեց գործընկեր դասվարների հետ, բլոգի նոր գործիքների, միասնական նախագծերի վրա:
Աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզն էր: Մարինե Ոսկանյանը հերթական դաստիարակների երկձայն երգչախմբի պարապմունքն իրականացրեց: Մանկապարտեզի տնօրեն՝ Բելլա Սաֆարյանի հետ քննարկեցինք հավաքին մասնակցության հայտը, կլոր սեղանի ներկայացումը: Նախնական պայմանավորվեցինք ապրիլի 25-ին (եղանակով պայմանավորված) միասնական զատկական ծես իրականացնել Աշտարակի ջրաղացում…
Օրվա Տեսանյութը՝ Սյուզան Սարգսյանի

Թողնել մեկնաբանություն