Վարչական խորհուրդ

54c4bc15-5652-4210-bcf6-ac1e72637f5702.10.2019

  1. երկարօրյա խմբերում ընդգրկված սովորողների սննդի կազմակերպման, ճամբարային գործունեության վիճակի մասին դպրոցների ղեկավարների տեղեկանքը
    Արևելյան դպրոց-պարտեզում գործում է 6 խումբ (առանց 5 տարեկանների խումբի), յուրաքանչյուր խմբում 25-28 սովորող: սնունդը կազմակերպվում է,  սահմանված կարգով, մենյույով, որը հրապարակմում է ենթակայքում: Սնունդը կազմակերպվում է 2 անգամ՝ նախաճաշ, ճաշ: Նախաճաշի բրդուճն ու միրգը ուտում են ընդմիջմանը, 1-3-րդ դասարաններում՝ դասվարն է կազամկերպում՝ դրսում, խոհանոցում, դասաենյակում: Ճաշում են խմբերով՝ մինչև ժամը 15:00: Լինում են դեպքեր, որ մենյույով նախատեսված սնունդը սովորողը չի ուտում, բայց միշտ կա՝ այլընտրանքը: Սնունդը պատրաստվում է մենյույի չափաբաժնով, բայց կազմակերպվում է ընդհանուր սկզբունքով. սեղաններին դրվում է ընդհանուր ափսեով աղցանն ու տաք ուտեստը, սովորողը ընտրում է. կարող ՝ երկուսից էլ, կարող է՝ մեկից: Այս սկզբունքով եփված սննդի կորուստ քիչ է լինում կամ չի լինում: Սննդից օգտվում են երկարացված օրվա կազմակերպիչները, երբեմն նաև՝ դասավանդողներ:
  2. ընտրությամբ գործունեության մարզական խմբերում ընդգրկված սովորողների թվերի ներկայացում․ Միքայել Ղազարյանի և դպրոցների ղեկավարների տեղեկանքը
    1-3-րդասարաններ
    1-ին դասարան- 22
    2-րդ դասարան 24
    3-րդ դասարան 20
    4-5-րդ դասարան 22

Թողնել մեկնաբանություն