«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու նախագիծ

դիտարկումներ

հեղինակային կրթական ծրագիր՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող կրթական ծրագիր.
Անհասկանալի ձևակերպում՝ նախորդը հասկանալի էր՝ այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից,

փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան և սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տևողությամբ ներդրված կրթական ծրագիր.
Նույնը վերաբերվում է փորձարարականին, նախորդում հասկանալի է՝ սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը,

դասագիրք՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրք».
«Էլեկտրոնային» բառով խնդիրը չլուծվեց, քանի որ 21-րդ դարում դասագիրք բառն օգտագործելն շա՜տ հին է, գուցե՝ ուսումնական ռեսուրսներ, դե մեկ դասագրքով ուսուցման դարաշրջանը վաղո՜ւց փակվել է, covid-19-ը ապացուցեց․․․

Հոդված 12. Ուսումնական հաստատության ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական մասի կառավարիչը և նրանց իրավասությունները
․․․․․Բացառություն կարող են կազմել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները։
Ինչո՞ւ բացառություն, այս բացառությունը չի հասկացվում․․․

լրացվում է․․․

Թողնել մեկնաբանություն