Վարչական խորհուրդ

20092022թժամը՝ 1530
Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրակարգում․

1․ ֆիզկուլտուրայի կազմակերպումը 4-5-րդ, 6-8-րդ, 9-րդ, 10-12-րդ դասարաններում, քոլեջում։ Ուսումնասիրություն։ Խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների, քոլեջի ղեկավարների, Միքայել Ղազարյանի հաղորդումները
Ֆիզկուլտուրան Արևելյան դպրոցի 4-5-րդ դաս․ 21 ժամ է։ Պարապում է Գայանե Սարգսյանը։ Սեպտեմբերին օգտագործել են նաև աշնանային լողափը, օգտվում են Մայր դպրոցի մարզահրապարակներից․․․

2․լրացուցիչ կրթությունը կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, դպրոցներում, արվեստանոցներում․ ցուցանիշներ, խնդիրներ, լուծումներ, առաջարկներ․ դպրոցների, ուսկենտրոնների ղեկավարների, Լուսինե Փաշայանի հաղորդումները․․․
ՈՒսումնական կենտրոնների, Անահիտ Հարությունյանի հավաքած տեղեկանքներում երևում է։
Սովորողներին, ծնողներին ուղարկվել է լրացուցիչ կրթության ցանկն ու վճարնեերը։
Հոկտեմբերից կսկսի գործել նաև լողի պարապմունքը ծածկած լողավազանում, այս տարի նաև՝ ձիավարություն են ընտրել, որպես լրացուցիչ, Էդմոնի հետ պայմանավորվել ենք․․․

3․ սովորողների ընտրությամբ գործունեության, դասընթացների խմբերը՝ ըստ կրթական ծրագրերի. ցուցանիշներ, խնդիրներ, լուծումներ․ դպրոցների ղեկավարների, Լուսինե Փաշայանի հաղորդումը
Արևելյան դպրոցի խմբերն երևում են ենթակայքի «ուսումնառության շրջանններ» բաժի «ուսումնական 1-ին շրջանում»։
1-3-րդ դասարաններ
«կերպարվեստ»՝ 2-ական խմբեր
«մարմնամարզություն» 2 խումբ
Ընտրությամբ խմբերը դասացուցակում մեկական ժամով են․․․
4-5-րդ դասարաններ
«Դիզայն» 2 խումբ
Ընտրությամբ գործունեությունը դասացուցակում 2-ական ժամով են՝ երկուշաբթի, չորեքշաբթի, 1-2-րդ ժամ

4․ սննդի կազմակերպումը առաջին շաբաթների արդյունքներով. վիճակի նկարագրություն, խնդիրներ, առաջարկներ․ դպրոցների ղեկավարների, հաշվապահության հաղորդումը

Սննդի կազմակերպման «գնումների» համակարգը՝ մի կողմից պետականորեն պարտադրված է, մյուս կողմից՝ անպարտաճանաչություն, սննդի որակի ցածր վիճակ․․․ Գնումների համակարգողին ինչքա՜ն ենք օրվա մեջ անհանգստացնում՝ ինքը կասի․․․

Թողնել մեկնաբանություն