Վարչական խորհուրդ

01112022թժամը՝ 1530
Ավագ դպրոցի ընթերցասրահ

Օրակարգում․

Ֆիզկուլտուրայի կազմակերպումը 1-3-րդ, 4-5-րդ դասարաններում. դպրոց-պարտեզների, մարզադպրոցի, մանկավարժության կենտրոնի ղեկավարների հաղորդումները․․․
«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ
1-ին դասարաններում (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, 10։30-13։00) լողի պարապմունք։ Սովորողները Արևելյան դպրոց-Մայր դպրոց-վերանցում-Բախշյան այգի-Արևմտյան դպրոց-Ծածկած լողավազան հասնում են քայլքով, վերադառնում են քայլքով։
1-3-րդ դասարաններում ֆիզկուլտուրան «Իմացումի հրճվանք»ծրագրում է ներառված, նախատեսված շաբաթական 3 ժամ, պարապում է դասվարը։
Ամենօրյա մարզական պարապմունքներ, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, ինքնագլոր, հեծանիվ։ Արևելյան դպրոցում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրակաացվել են բացօթյա՝ Արևելյան լանջեր, հարևանությամբ՝ հրապարակում․․․2-3-րդ դասարաննները նաև օգտվել են մայր դպրոցի մարմնամարզության սրահից․․․
Կարգով սահմանված քայլաշավներն ու բարձունքներ արշավելը՝ սահմանված կարգով գրանցվում են։
4-5-րդ դասարաններ․ 7 դասարան, Գայանե Սարգսյան, շաբաթական 21 ժամ, որից 6-ը, ըստ մայր դպրոցի մարզասրահների զբաղվածության, մարզասրահներում, մնացածը բացօթյա են՝ Արևելյան լանջերում, հարևանությամբ գտնվող խաղահրապարակներում և Մայր դպրոցի մարզադաշտերում։
Պատրաստվում են նաև տարեվերջյան նորմատիվներ։ հանձմանը։ Ընկերական հանդիպումներ կրթահամալիրի դպրոցների սովորողների հետ՝ սպորտլանդիաներ, շարժախաղեր, հեծանվավազքեր։
Կարգով սահմանված քայլարշավները, բարձունքներ հաղթահարումը, վրանային ճամբարները, ճամբարները գրանցվում են․․․

Հոկտեմբերի հրապարակումներից․
Լաբիրինթոս
Դրոշակ
Բասկետբոլ
Մարմնակրթություն
Հեռացատկ
Բակային խաղեր

Խնդիրներ․ Հանդերձարանների խնդիր, սեպտեմբեր-հոկտեմբերին օգտվել են դրսի հանդերձարաններից, բայց նոյեմբերին՝ արդեն ցուրտ է․․․Բացօթյա կազմակերպումը՝ հոկտեմբեր-սեպտեմբերին, բայց անձրևների հետ բացօթյա կազմակերպումն էլ խնդիր կլինի․․․
Տրիաթլոն ենք ասում, բայց միայն վազքն է իրականացվում, լողը սեպտեմբերին լողացել են բացօթյա, բայց հոկտեմբերին՝ լող չի եղել, հեծանիվերը 4-5-րդ դասարանցիների համար փոքր են, նորգվում է, մեկ անգամ նստում են, նորից նորոգման խնդիր է առաջանում․․․

Պատասխան․ Գևորգ Հակոբյանի հարցերին
1․ Ինչպե՞ս են կազմակերպվում լողի պարապմունքները, քանի՞ հոգի է միանգամից լողում, ի՞նչ են անում մյուս սովորողները, ինչքա՞ն ժամանակ է պահանջվում սովորողներին հագնվելու համար։ Ո՞վ է հագցնում, բոլորը կարողանում են հագնվել, կոշիկները կապել։ 

Արևելյան դպրոցում ծածկած լողավազանում լողում են երեք 1-ին դասարան, մեկ 5 տարեկան։ Լողի օրերն են երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, ուբաթ, ժամը 10-13։00։
Լրացուցիչը՝ երկուշաբթի, հինգշաբթի, ժամը 14։30-16։30, 12 սովորող։
Լողավազանում սահմանված կարգով լողում են 10-11 սովորող։ Արևելյան դպրոցից գնում են քայլով՝ Արևելյան-Մայր դպրոց-Վերանցում- Բախշյան այգի-Ծածկած լողավազան քայլուղիով։ Սովորողների հետ լինում է դասվարը, ուսուցչի օգնականը․․․
Սեպտեմբեր-հոկտեմբերին մյուս խմբի հետ կազմակերպվել է Ուսումնական Ագարակում։
40ր տևում է հագնվելը, քնաի որ չորացվում է մազերը։Հագնվելուն օգնում են Դասվարը՝ տղաներին, աղջիկներին՝ օգնականը, կամ հակառակը։ Հագնվել կարողանալու հետ կապված՝ մինչև հունվար սովորում են․․․

Մնացածի մասին գրել եմ․․․

Թողնել մեկնաբանություն